Microsoft-ը օգտատերերին գաղտնալսելու հնարավորություն ունի

Microsoft ընկերությունը նշել է, որ աշխատակիցները կարող են գաղտնալսել օգտատերերի խոսակցությունները: Այս մասին հայտնում է Vice-ը` ուշադրություն դարձնելով ընկերության գաղտնիության քաղաքականության թարմացման վրա, ըստ որի Microsoft-ը կարող է լսել այն տեղեկատվությունը, որն ստանում է Microsoft Cortana կամ Skype Translator ծրագրերից:

«Անձնական տվյալների մշակումը ներառում է ինչպես ավտոմատ, այնպես էլ ձեռքով (մարդու միջոցով) մշակման մեթոդները»,- գրված է թարմացված օրինակում:

Ավելի վաղ Vice-ը հայտնել էր, որ Microsoft-ն աշխատակիցներ է վարձել` օգտատերերի երկխոսությունները լսելու համար: Ընկերությունը մասնակիորեն էր հաստատել տեղեկատվությունը: