Apple-ը թույլ կտա Siri-ին երաժշտություն խաղարկել Spotify-ից

Apple-ը թույլ կտա Siri-ին երաժշտություն խաղարկել Spotify-ից

Appleճը Spotify-ի հետ բանակցություններ է վարում երաժշտական հարթակը Siri-ում ինտեգրելու համար։

iOS 13-ում Apple-ն ավելացրել է Siri-ում գործառույթ, որը թույլ է տալիս երաժշտություն խաղարկել նաև այլ երաժշտական հարթակներից։

Եթե Apple-ն ու Spotify-ը գան համաձայնության, ապա iPhone-ի օգտատերերը կկարողանան երաժշտություն լսել ձայնային օգնականի միջոցով մրցակից հարթակում։ Ըստ The Information-ի, Siri-ն կշարունակի օգտագործել Apple Music-ն որպես հիմնական հարթակ։

Ավելի վաղ Spotify-ը Apple-ին մեղադրել էր ոչ ազնիվ մրցակցության մեջ։ Մասնավարոպես նրան մեղադրում էին, որ App Store-ի հավելվածների վաճառքից ընկերությունը ձեռք է բերում 15%-30%-ը։ Չնայած, Spotify-ը բաժանորդագրությունների քանակով առաջ է անցել Apple-ից։

Մյուս ձայնային օգնականները՝ Google-ն ու Amazon Alexa-ն արդեն վաղուց են աշխատում Spotify-ով։

Թեգեր: Apple, iPhone, Siri, Spotify