Հրապարակվել են 8 մլն եվրո արժողությամբ նորագույն Bugatti-ի առաջին լուսանկարները

Համացանցում հրապարակվել են Bugatti-ի նոր հիպերքարի լուսանկարները, որն ստացել է Centodieci անվանումը, որն իտալերենից թարգմանաբար նշանակում է «110»: Նորագույն մեքենայի անվանումը յուրօրինակ հղում է օրիգինալ EB110 SS մոդելին:

Հիպերքարը կթողարկվի 10 օրինակով: Մեկ մեքենայի արժեքը կկազմի 8 մլն եվրո: Նորույթը ներկայանում է երկդուռ դիզայնով, օրիգինալ թափքով, նալի տեսք ունեցող ռադիատորի վանդակաճաղերով և հինգ օդափոխիչներով:

Մեքենայի տեխնիկական հատկանիշների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում, սակայն նշվում է, որ դրանք շուտով կհրապարակվեն: