Samsung Galaxy Note10+ -ն իր արդյունավետությամբ զիջում է անցյալ տարի թողարկված iPhone-ներին

Ցանցում հայտնվել է Samsung Galaxy Note10+ սմարթֆոնի առաջին թեստերի ադյունքը։ Սմարթֆոնը թողարկվել է օրեր առաջ, աշխատում է նորագույն տեխնոլոգիանրով, սակայն, աշխատանքի արդյունավետությամբ զիջում է անցյալ տարի թողարկված iPhone-ներին։

Նույն թեստոըմ Galaxy Note10+-ը հավաքել է 4466 միավոր, մինչդեռ iPhone XS Max-ը՝4777միավոր։ Իսկ Galaxy S10+ մոդելը՝ 4522 միավոր։

3DMark գրաֆիկական թետսերում Galaxy Note10+-ն առաջ է անցել S10+-ից, բայց զիջել է OnePlus 7 Pro-ին։