Motorola One Action: սմարթֆոն էքշըն տեսախցիկով

Motorola ընկերությունը ներկայացրել է իր նոր One Action սմարթֆոնը, որն ունի «ձգված» էկրան։

Նորույթն ունի 6,3 դյույմ անկյունագծով էկրան, 12 մպ դիմային տեսախցիկ, մատնահետքի սքաները տեղակայված է լոգոտիպի տակ՝ կորպուսի հետևի հատվածում։

Motorola One Action-ն ունի Samsung Exynos 9609 պրոցեսոր, 4 գբ օպերատիվ և 128 գբ ներկառուցված հիշողություն։ Սմարթֆոնի ևս մեկ առանձնահատկություն է դարձել եռակի տեսախցիկը՝ 12+5+16 մպ հզորությամբ։ Երրորդ՝ 16 մպ մոդուլը, ընկերությունը անվանել է Action Cam՝ այն բացառապես հոլովակներ նկարահանելու համար է։

Սմարթֆոնն ունի USB Type-C, 3,5 մմ աուդիոջեք, MicroSD քարտի հնարավորություն և NFC մոդուլ՝ վճարումների համար։ Սարքն արժի 260 եվրո։