Facebook-ն օգտատերերին հնարավորություն կտա վերահսկելու իրենց գործունեության մասին տվյալները

Facebook-ն օգտատերերին հնարավորություն կտա վերահսկելու իրենց գործունեության մասին տվյալները

Facebook-ը հայտարարել է նոր՝ Off-Facebook Activity հնարավորության գործարկման մասին, որը թույլ կտա օգտատերերին տեսնել և վերահսկել այն տեղեկությունները, որոնք այլ հավելվածներ և կայքեր կիսում են սոցիալական ցանցի հետ, գրում է BuzzFeed News-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Facebook-ն իր օգտատերերի մասին տեղեկություններ է հավաքում օգտատիրոջ կողմից մուտքագրված հավելվածների և կայքերի միջոցով: Այդ է պատճառը, որ մեր այցելած կայքերի գովազդները հայտնվում են Facebook-ի էջում: Այլ կերպ ասած՝ Facebook-ը հետևում է համացանցում օգտատերերի ծավալած գործունեությանը և թիրախավորում է՝ գովազդների տեղադրման համար: Սակայն օգտատերերը մինչ այս չեն կարողացել դիտել Facebook-ի կողմից իրենց մասին հավաքագրված արտաքին տվյալները:

«Off-Facebook Activity-ն թույլ է տալիս տեսնել հավելվածների և կայքերի ամփոփագիրը, որոնք մեզ տեղեկատվություն են հաղորդում ձեր գործունեության մասին, և այդ տեղեկատվությունը մաքրել ձեր հաշվից, եթե ցանկանում եք»,- ասված է Facebook-ի բլոգում հրապարակված հաղորդագրության մեջ:

Ակնկալվում է, որ հնարավորությունը կգործարկվի աստիճանաբար։ Սկզբում այն կարող են փորձարկել Իռլանդիայի, Հարավային Կորեայի և Իսպանիայի բնակիչները: Այս թարմացման նպատակն է մարդկանց ավելի շատ տեղեկատվություն տալ սոցիալական ցանցի աշխատանքի սկզբունքների և վերահսկողության գործիքների մասին:

Image result for You Can Finally See All Of The Info Facebook Collected About You From Other Websites

Աղբյուրը՝ Tert.am

Թեգեր: Facebook, IT security