Caviar-ը դեռևս չթողարկված iPhone 11-ի թանկարժեք մոդելներ է ստեղծել

Apple ընկերության iPhone 11 սմարթֆոնի թողարկմանն ընդառաջ թանկարժեք իրերի Caviar բրենդը հայտարարել է iPhone-ի հարմարեցված տարբերակի թողարկման մասին, գրում է luxurylaunches.com-ը:

iPhone-ի այս տարբերակը, որը կկրի Universe Diamond անունը, զարդարված է թանկարժեք քարերով, ինչպես նաև իրական տիեզերանավի փոքրիկ կտորով և երկնաքարերի ու Լուսնից բերած քարերի բեկորներով:

iPhone 11-ի՝ Տիեզերական թեմայով տարբերակը 3 տեսախցիկ ունի: Սմարթֆոնի հետևի հատվածը զարդարված է ուղեծիրներ խորհրդանշող ոսկեգույն գծերով, մինչդեռ մոլորակները և այլ տիեզերական մարմինները ներկայացված են թանկարժեք քարերի տեսակով՝ ներառյալ ադամանդ, ռուբին, շվեյցարական կապույտ տոպազ և այլն: Դիզայնի կենտրոնում իրական ժամացույց է:

Caviar-ի՝ iPhone 11-ի հարմարեցված շարքն ունի ավելի մատչելի մոդելներ, որոնց գինը սկսվում է 4,400 դոլարից: