Apple-ը սեպտեմբերին 3 նոր iPhone կներկայացնի

Apple-ը սեպտեմբերին միանգամից 3 նոր iPhone կներկայացնի, ինչպես նաև՝ Pro 2-ի նոր մոդելներ և iPhone XR-ին հաջորդող մոդել:

Մոդելների Pro տարբերակները կփոխարինեն iPhone XS-ին և iPhone XS Max-ին: Դրանք կունենան նոր սերնդի տեսախցիկներ, որոնք կապահովեն ցածր լուսավորության ժամանակ որակյալ լուսանկարներ ստանալու գործընթացը: Տեսախցիկները, հավանաբար, կունենան երկու մոդուլ:

Ակնկալվում է, որ բոլոր 3 նոր մոդելները կունենան Face ID բազմանկյուն սենսորով, որն օգտատերերին թույլ կտա արգելափակել սարքը, նույնիսկ եթե այն դրված է սեղանի վրա:

iPhone-ից բացի, ընկերությունը աշնանը կթողարկի թարմացված iPad-ն ու MacBook Pro-ն: Ընկերությունը աշխատում է նաեւ AirPods-ի թարմացված տարբերակների եւ HomePod խելացի դինամիկի վրա: