Apple-ը 5G-ով աշխատող խելացի ժամացույցներ է պլանավորում

Apple-ն ԱՄՆ-ի մտավոր սեփականության բյուրո դիմում է ներկայացրել, 5G ցանցով աշխատող ֆիրմային խելացի ժամացույցների համար։ Թղթերում նշված է, որ սարքը կունենա 5-րդ սերնդի հեռահաղորդակցության բոլոր բաղադրիչները, Wi-Fi-ի արագ տարբերակ։

Հեռահաղրոդակցության անտենաներն, ամենայն հավանականությամբ, կտեղակայվեն կա՛մ կողային հատվածում, կա՛մ էկրանի տակ։ Նման լուծումը թույլ կտա ալիքներն ուղարկել վերև, այլ ոչ թե օգտատերի ձեռքին, ինչի շնորհիվ տեղեկատվության փոխանակումը ավելի արագ տեղի կունենա։

Թե, երբ այս տարբերակը հասանելի կլինի վաճառքի համար, հայտնի չէ։