Օգտատերերն այլևս չեն ցանկանում նոր iPhone գնել

Օգտատերերն այլևս չեն ցանկանում նոր iPhone գնել

Ամենայն հավանկանությամբ Apple-ի համար շուտով ատ ժամանակներ կսկսեն։ Strategy Analytics վերլուծաբանական ընկերությունը հետազոտություն է անցկացրել ու արդյունքում պարզել, որ iPhone-ի նոր մոդելների հանդեպ օգտատերերի հետաքրքրվածությունը նվազել է։

Strategy Analytics-ի մասնագետների խոսքով, բրենդի օգտատերերը այլևս չեն փոխարինում իրենց գաջեթը նոր թողարկված iPhone-ով, իսկ այս իրավիճակի գլխավոր մեղավորը նորարարությունների բացակայությունն է։ Սպառողը պարզապես իմաստ չի տեսնում հեռախոսը նորով փոխելու մեջ, որը նման է հին մոդելի գործառույթներին։

Մինչ այս Apple-ի օգտատերերն իրենց սմարթֆոններն օգտագոծում էին միջինում 18 ամիս և փոխարինում նոր մոդելով, հիմս այս ցուցանիշը կազմում է 33 ամիս։ Չնայած, նման միտում կա սմարթֆոնների ամբողջ շուկայում և սա միայն Apple-ի խնդիրը չէ։

Բացի այս, մեծ գումար ծախսել սմարթֆոնի վրա հիմա նախընտրում են թվով ավելի քիչ մարդիկ, ընկերության կատարած հարցման մասնակիցներից միայն 7 տոկոսն է պատրաստ եղել բավական գումար ծախսել թանկարժեք սմարթֆոն ձեռք բերելու համար։

Թեգեր: Apple, iPhone, Smartphone