Ներկայացվել է ձայնով ղեկավարվող առաջին խելացի սեղանը

Beyond The Office Door-ը խելացի ձայնային օգնականով սեղան է ստեղծել, որը ստացել է VertDesk V3 անվանումը: iPhone-ի օգտատերերը կարող են կառավարել սեղանի հետ նույն կարգավիճակում գտնվող աթոռի բարձրությունն ու ցածրությունը: Հեղինակները խոստանում են Android-ի համար նման հավելված ստեղծել սեպտեմբերին:

Խելացի սեղանի և աթոռի գինը $552 է: Սեղանն ու աթոռը կարելի է կառավարել նաև ձեռքով՝ հատուկ կոճակի միջոցով: Ընկերության երկու մյուս մոդելները՝ VertDesk V3-ն ու RightAngle NewHeights Series 4-ը առանց ձայնային օգնականի են, դրանք կարող են կառավարվել Bluetooth-ի միջոցով: