Realme XT. 64 մպ հզորությամբ առաջին սմարթֆոնը

Realme XT. 64 մպ հզորությամբ առաջին սմարթֆոնը

Realme ընկերությունն աշխարհում առաջին անգամ սմարթֆոն է թողարկել , որն ունի 64 մպ հզորությամբ տեսախցիկ: Տեսախցիկը Samsung-ի արտադրության է, իսկ նոր սմարթֆոնը ստացել է Realme XT անվանումը:

Նորույթը ստացել է 6,4 դյույմանոց Super AMOLED Full HD+ էկրան: Գաջեթը ստացել է նաև Snapdragon 712, 4/6/8 գբ օեպարատիվ և 64/128 գբ ներկառուցված հիշողություններ:

Սարքի գլխավոր առանձնահատկությունը 64 մպ հզրությամբ հիմնական տեսախցիկն է: Սարքը 16 մպ լուսանկարներ ստանալու համար գործարկում է բոլոր 4 մոդուլները և այս դեպքում մի նկարը կունենա մոտ 21 մբ ծավալ:
Դիմային տեսախցիկը 16 մպ է:

Ընկերությունն իր նորույթը վաճառքի է հանելու սեպտեմբերի երկրորդ կեսին, բայց գաջեթի արժեքի մասին դեռ լռում է: