Հայտնի է iPhone-ների շնորհանդեսի օրը

Հայտնի է iPhone-ների շնորհանդեսի օրը

Apple-ը պաշտոնապես մամուլին ուղարկել է շնորհանդեսի պաշտոնական հրավերը: Նոր iPhone-ները հանրության դատին կհանձնվեն սեպտեմբերի 10-ին Երևանի ժամանակով 20:00-ին: Շնորհանդեսը կկայանա Apple Park-ում ` Սթիվ Ջոբսի անվան թատրոնում:


Հրավերի վրա պատկերված է Apple-ի տարբերանշանը` By Innovation Only(Միայն հրավերով) կարգախոսով:

Սեպտեմբերի 10-ին խնձորային բրենդը կներկայացնի նոր iPhone-ի 3 մոդել և այլ գաջեթներ:

Թեգեր: Apple, iPhone