PlayStation 5-ը «ճանապարհին» է

PlayStation 5-ը «ճանապարհին» է

PlayStation- խաղերի բազմաթիվ երկրպագուներ ուրախալի լուր են ստացել. SONY-ն թողարկման է պատրաստում Playstation 5-ը և արդեն կարելի է պատկերացնել՝ ինչ տեսք է ունենալու խաղային նոր վահանակը:Մոդելի թողարկումը նախատեսված է 2020թ.-ին, բայց նրա հնարավորությունները Sony-ն առայժմ չի ներկայացրել:

Playstation 5-ի դիզայնը ստեղծվել է Sony-ի տեխնիկական տնօրեն Յասուխիրո Օտորիի ղեկավարությամբ: Ի միջի այլոց, 2013թ.-ին Playstation 4-ի թողարկման համար նույնպես մասնակի պատասխանատվությունը կրում էր Օտորին:

Առայժմ հայտնի է, որ նոր Playstation-ը ունենալու է հզորագույն կոշտ սկավառակ, որը կարագացնի ներբեռնումը և համատեղելի կլինի Playstation 4-ի խաղերի հետ:

Արդեն հայտնի են նաև մի քանի դետալներ գլխավոր մրցակցի մասին՝ խաղային վահանակներ Xbox-ը Microsoft-ից նույնպես վաճառքի կհանվի 2020թ.-ի նախատոնական շրջանում՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:

Բաժիններ: Tech, Գադջեթներ, Ժամանց
Թեգեր: PlayStation 5, Sony