Samsung-ը կթողարկի փոքրիկ «խելացի» հաղորդիչ Galaxy Home

Samsung-ը կթողարկի փոքրիկ «խելացի» հաղորդիչ Galaxy Home

Samsung-ը հայտարարել է Galaxy Home Mini «խելացի» հաղորդիչի մասին ձայնային Bixby օգնականով : Ընկերությունը Հարավային Կորեայի օգտատերերի համար սկսել է սարքի բետա-թեսթավորումը ,-գրում է SamMobile-ը: Օգտատերերը կարող են դիմել օգօստոսի 28-ից մինչև 2019թ.-ի սեպտեմբերի 1-ը:Առաջին անգամ Samsung-ը պաշտոնապես հաստատել է Galaxy Home Mini-ի գոյությունը,-գրում է The Verge-ը: Samsung-ում նշել են, որ սարքերը, որոնք ներկայացվելու են թեսթերի համար, կարող են փոփոխվել: Հայտնի է, որ Galaxy Home Mini-ն հնարավոր կլինի կառավարել SmartThings ծրագրով: Այլ մանրամասներ սարքի մասին առայժմ հայտնի չեն:

Samsung-ը Galaxy Home-ը ներկայացրել է 2018թ.-ի ամռանը: Դրանից հետո ընկերությունը մի քանի անգամ հետաձգել է վաճառքի իրականացումը. այժմ նախատեսում է սարքի վաճառքը կազմակերպել 2019թ.- ի երրորդ եռամսյակում: Հաղորդիչն աշխատում է Bixby ձայնային օգնականի հիմքի վրա և պետք է դառնա Samsung-ի բոլոր կենցաղային իրերի «կենտրոն»-ը՝ «խելացի» տուն ստեղծելու համար:

Թեգեր: Galaxy Home, Samsung