Գիտնականները ստեղծել են անոթներով <<սողացող>> օձ-ռոբոտ

Գիտնականները ստեղծել են անոթներով <<սողացող>> օձ-ռոբոտ

ԱՄՆ-ում ինժեներները (MIT) ներկայացրել են թելանման ռոբոտի, որի երկարությունը միլիմետրից պակաս է: Սարքավորման հիմքում օձի շարժվելու սկզբունքն է:Այն նախատեսված է գլխուղեղի ներքին անոթների աշխատանքի համար, հաղորդում է Science Robotics-ը:

Հնարքը թույլ է տալիս հայտնաբերել և բուժել վնասվածքներն ու խցանումները, որոնք առաջանում են ինսուլտների, անեվրիզմների և այլ հիվանդությունների ժամանակ:

Թելը նիկելի և տիտանի խառնուրդից է , որն արտաքինից ծածկված է մագնիսական մասնիկներով, իսկ շփումը նվազեցնելու համար գիտնականներն օգտագործել են հիդրոգել: