Լիցքավորման դրված հեռախոսը կյանք է արժեցել

10-ամյա աղջիկը ձեռքն է վերցրել լիցքավորման ընթացքում գտնվող բջջային հեռախոսը և էլեկտահարվել: Այս մասին հայտնում է Մորդովայի հանրապետության քննչական ծառայության մամուլի բաժինը:

Աղջնակին հայտնաբերել է մայրը, շտապօգնություն կանչել, բայց բժիշկներին չի հաջողվել փրկել տուժած դպրոցականի կյանքը:

Ողբերգությունը տեղի է ունեցել Մորդովայի Բոլշիե Բերեզնիկի գյուղում: Դեպքի հանգամանքները պարզվում են: