Համացանցում են նոր iPhone-ի տեխնիկական բնութագրիչները

նշվում է, որ առկա ինֆորմացիան նախնական բնութ է կրում,և ամեն ինչը չէ, որ կարող է համընկնել իրականության հետ:

iPhone-ի նոր մոդելների տեխնիկական նոր բնութագրիչները հայտնի են դարձել պաշտոնական շնորհանդեսից 10-ը օր առաջ:

iPhone 11-ը կոմերցիոն հաջողություն արձանագրած iPhone XR-ի իրավահաջորդն է: Ինչպես նրա նախորդը, նոր սմարթֆոնը կունենա նույն էկրանը և 4 ԳԲ օպերատիվ հիշողություն:Սելֆիի որակի համար պատասխանատու կլինի ճակատային տեսախցիկը(12 Մփիքսել): 11-րդ մոդելը նաև ստացել է առավել հզոր մարտկոց`3110 mAh: Սարքը չունի 3D Touch և չի ապահովվում Apple Pencil:Սմարթֆոնի ետնամասի վահանակին՝ տեսախցիկի օբյեկտիվն է 12Մփիքսել հզորությամբ:

Հաջորդը նորերի մեջ iPhone 11 Pro-ն է: Ի տարբերություն նախորդ մոդելի, այս սմարթֆոնն արդեն ունի 6 ԳԲ օպերատիվ հիշողություն և 12 Մփիքսել հզորությամբ եռակի տեսախցիկի հատուկ համակարգ: Ապարատն ապահովում է Apple Pencil , մարտկոցի հզորությունը` 3190 mAh: Ինչ վերաբերում է դիզայնին՝ այն կարվի անփայլ ապակուց:

Ներկայացվելիք եռյակի մեջ հերթականը iPhone 11 Pro Max սմարթֆոնն է: Նրա << զինանոց>>-ում կատարելագործված Face ID է,ճակատային տեսախցիկ՝12 Մփիքսել հզորությամբ, հակադարձող անլար լիցքավորում և Wi-Fi 6 աջակցություն:Մարտկոցի հզորությունը կազմել է 3500 mAh, հաղորդում է gsmarena.com-ը՝ ընդգծելով, որ ներկայացված ամբողջ տեղեկատվությունը հիմնված չէ ստույգ տվյալների վրա: