Ռուսները «բախվել» են հեռախոսային խարդախությունների դեպքերի

Ռուսները «բախվել» են հեռախոսային խարդախությունների դեպքերի

ՌԴ-ի արդարադատության նախարարությունը զգուշացրել է բնակչությանը հեռախոսային խաբեբաների առկայության մասին, որոնք պետական փաստաբանների անվան տակ դրամաշորթությամբ են զբաղվում: Այս մասին հայտնում է РИА <Новости>-ին:

Ինչպես նշվում է, չարամիտները զանգում են քաղաքացիներին, ներկայանում քննիչների կամ պետական այլ կառույցների անունից, որից հետո առաջարկում են փոխհատուցել ներկայացված ծառայությունների արժեքը:Այդկերպ խաբեբաներին հաջողվել է մոլորեցնել մի շարք քաղաքացիների: Տուժողների թիվը չի նշվում: Հայտնի է,որ ներկայում ոստիկանությունը քննություն է սկսել, որի ընթացքին հետևում է Գլխ. դատախազությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, թե ինչպես են ռուսներին խաբում ձայնային օգնականների միջոցով: