«Ֆյոդոր»-ը վերադառնում է Երկիր

«Ֆյոդոր»-ը  վերադառնում  է Երկիր

Ռուս տիեզերագնացներ Ալեքսեյ Օվչինինը և Ալեքսանդր Սկվորցովը Միջազգային տիեզերակայանում փորձարկում են իրականացրել , որի շրջանակներում Ֆյոդոր անունով ռոբոտին տեղավորել են «Союз МС-14» տիեզերանավը՝ Երկիր ուղարկելու համար:

«Ֆյոդորին մենք հաղթեցինք, տեղավորեցինք բազկաթոռին և կապեցինք մետաղական ծնկակալներով:Նա չի փախչի,հուսալի ամրացված է», Օվչինինի խոսքերն է փոխանցում РИА «Новости»-ն:

Մինչ այդ ռուս տիեզերագնացները հարցեր էին ուղղել «Ֆյոդոր»-ին, որոնց արդյունքում արձանագրել էին, որ ռոբոտը լավ է լսում և մտածված պատասխաններ է տալիս:

Թեգեր: Robot, Technology, universe