Facebook-ը կփորձի թաքցնել հավանումների քանակը

Facebook-ը դիտարկում է լրահոսում հավանումների քանակը թաքցնելու հնարավորությունը: Այդպիսով ծրագրավորողները ցանկանում են պաշտպանել օգտատերերին նախանձի դրսևորումներից և հետ պահել նրանց ինքնագրաքննությունից:

Առաջինը հնարավոր փոփոխությունը «հայտնաբերել» է հետազոտող Ջեյն Վոնգը. նա Android-ում գտել է հավելվածի տարբերակը: TechCrunch-ը կապվել է Facebook-ի հետ և սոցցանցը հաստատել է, որ իրականում փորձարկվում է «լայքերը» վերացնելու հնարավորությունը:

Ներկայում փորձարկումներն անցկացվում են 7 երկրներում,որոնց թվում են Կանադան, Բրազիլիան, Ավստրալիան և Ճապոնիան: