Համացանցում են հայտնվել Apple-ի գաղտնի փաստաթղթերը նոր iPhone 11-ի մասին

Համացանցում են հայտնվել Apple-ի գաղտնի փաստաթղթերը  նոր iPhone 11-ի  մասին

Համացանցում հրապարակվել են Apple-ի ներքին փաստաթղթերը , որոնք բացահայտում են մանրամասներ դեռևս չներկայացված iPhone 11-ի մասին: Ֆայլը տեղադրել է Twitter-ի օգտատեր AppleBeta2019-ը:

Հրապարակված փաստաթուղթը նախատեսված է ընկերության աշխատակիցների , ինչպես նաև լիազորություն ունեցող գործընկերների համար: Այնտեղ թվարկված են առաջարկներ՝ կապված ներկայացված սարքերի աշխատանքի հետ, ինչպես նաև ներառում են սպասվելիք հայտարարությունները:Այսպես, սեպտեմբերի 10-ին ընկերությունը կներկայացնի երեք նոր iPhone-ները, որոնք անվանվելու են iPhone11, 11 Pro և Pro Max: Առաջինը նման կլինի նախկին iPhone Xr-ին, մյուս երկուսը՝ Xs-ին և Xs Max-ին: Նրանց վաճառքը կսկսվի սեպտեմբերի 27-ին:

Սմարթֆոնների հետ մեկտեղ Apple-ը կթողարկի նոր Apple Watch, իսկ նոր iPad Pro-ն կներկայացնեն 2019 թվականի հոկտեմբերին:

Թեգեր: Apple, mobile, News