Յանդեքսը սահմանափակել է անվճար երաժշտություն լսելու հնարավորությունը

«Յանդեքս» ընկերությունը նոր սահմանափակում է մտցրել «Յանդեքս.երաժշտություն» անվճար ծառայության մեջ:

Այժմ օգտատերերին, ովքեր վճարովի բաժանորդագրություն չեն կատարել, հասանելի կլինի առանց ընդմիջման ունկնդրությունը ընդամենը 30 րոպե: Ժամանակը լրանալուն պես երաժշտությունն ընդհատվում է, և նույն րոպեին պատուհանիկում հայտնվում է գովազդային նշանը՝ «Երաժշտություն առանց ընդմիջման»: Այն առաջարկում է ձևակերպել վճարովի բաժանորդագրություն: Նշվում է, որ ամսական բաժանորդավճարը կազմում է 169 ռուբլի, տարեկանը՝ 1690ռուբլի:

Առայժմ 30-րոպեանոց սահմանափակումը վերաբերում է օգտատերերի մի մասին միայն:Հավանական է, որ մոտ ժամանակներում ընկերությունը կտարածի այն բոլորի վրա: