Կթողարկվի մատչելի iPhone

Կթողարկվի մատչելի iPhone

Apple-ը նախատեսում է 2020թ.-ին թողարկել նոր iPhone SE , գրում է ճապոնական Nikkei-ն:

Սմարթֆոնի շնորհանդեսը պետք է տեղի ունենա 2020թ.-ի գարնանը: Այն կլինի iPhone 8-ի հիմքի վրա,այսինքն՝ սարքը կունենա 4,7 դյույմ էկրան, մատնադրոշման Touch ID սքաներ, մեկ հիմնական տեսախցիկ և նմանատիպ կորպուս: Սակայն iPhone-ը կստանա բնութագրիչներ նոր iPhon-ների մակարդակով, որոնք ասպարեզում կլինեն 2019թ.-ի աշնանը:

Արժեքը չի հրապարակվում, բայց նոր SE-ն նկատելիորեն էժան կլինի iPhone Xr-ից և Xs-ից:

iPhone SE-ի նախկին տարբերակը թողարկվել է 2016թ.-ի գարնանը:Արտաքինից այն տարբերվում էր iPhone 5s-Ից, բայց ուներ iPhone 6s-ի բնութագրիչները: Հեռախոսի օֆիցիալ արժեքը սկսվում էր 400 դոլարից, իսկ ՌԴ-ում ՝ 38000ռուբլուց: 2018թ.-ի սեպտեմբերին սմարթֆոնը հանվել է արտադրությունից:

Թեգեր: Apple, iPhone SE