Հայտնի ինսայդերը բացահայտել է Samsung Galaxy A20s-ի բնութագրիչները

Հայտնի ինսայդերը բացահայտել է Samsung Galaxy A20s-ի բնութագրիչները

Հայտնի է, որ Samsung-ի մասնագետները թողարկման են պատրաստում բյուջետային Galaxy A20s սմարթֆոնը: Ճիշտ է, դեռ հայտնի չէ՝ երբ կոնկրետ սմարթֆոնը վաճառքի կհանվի: Փոխարենը հայտնի են դարձել նոր սարքի բնութագրիչները:Այս մասին իր Twitter-յան էջում կիսվել է Մուկուլ Շարմը:

Եվ այսպես, սմարթֆոնը կաշխատի Snapdragon 450 համակարգով`4ԳԲ ՕԶՈՒ և 64ԳԲ ֆլեշ-հիշողությամբ: Միևնույն ժամանակ սարքը ստացել է 6,5դյույմ էկրան՝ 1520×720 փիքսելի թույլտվությամբ: Մարտկոցի հզորությունը՝ 4000 mAh է:

Ինչ վերաբերում է ապագա ֆլագմանի տեսախցիկին՝ այն ստացել է 3 մոդուլ: Հիմնական ցուցիչը 13Մփիքսել է , լայնանկյուն օբյեկտիվը՝ 8, խորքային ցուցիչը՝ 5Մփիքսել: Ճակատային տեսախցիկը բնութագրվում է 8 Մփիքսել ցուցիչով: Նոր հեռախոսը կներկայացվի գունային 3 լուծումներով՝կանաչ, սև և կարմիր:Ակնկալվում է, որ սարքը հնարավոր կլինի ձեռք բերել 215 դոլարով: