Կրիպտոդրամապանակ Sats-ը տեղ կգտնի IOS և Android համակարգերում

Casa ընկերությունը հայտնում է, որ IOS և Android օպերացիոն համակարգի օգտատերերը կկարողանան ներբեռնել Sats Bitcoin կրիպտովալյուտային դրամապանակ:

Այդ սթարթափը հայտնի է նրանով, որ նրա մասնագետները բարելավում են բիթքոին համակարգի աշխատանքը(BTC):

Նշվում է նաև , որ ծրագրային հավելյալ տարբերակը կարող է օգտագործվել առանց BTC-ի համակարգում սթարթափի հանգույցին միանալու:

Եթե սարքի տերը կիրառի այդ տարբերակը, ապա նա չի կարող միանալ Lightning Network-ի ֆունկցիային:Սա լրացուցիչ ցանց է՝ կապված բիթքոինի համակարգի բլոկչեյնի հետ: LN-ը թույլ է տալիս ավելի արագ կրիպտոարժույթային գործարք կատարել:

Մասնագետները որոշել են նաև պահպանել վճարման ֆունկցիան՝ սքանավորելով QR-կոդը: