IFA 2019. Onyx Boox-ը ցուցադրել է էլեկտրոնային Max3 գիրքը

IFA 2019. Onyx Boox-ը  ցուցադրել է էլեկտրոնային Max3 գիրքը

IFA 2019 ցուցահանդեսի շրջանակներում Onyx Boox-ը ներկայացրել է էլեկտրոնային նոր գիրք, որը ստացել է Max3 անվանումը:Այն արտաքինից ավելի շատ պլանշետ է հիշեցնում, քան էլեկտրոնային գիրք:

Այս նորույթը ստացել է Qualcomm պրոցեսոր(8յադեր), որը կառավարվում է Android 9.0Pie-ի կողմից: Ունի 64ԳԲ ֆլեշ- հիշողություն: Էլգիրքը ստացել է 13,3 դյույմ էկրան՝ E Ink, 220 x 1650փիքսել: Կարևոր է նշել, որ էկրանը կառավարվում է ինչպես մատնահպումով, այնպես էլ էլեկտրոնային Wacom գրիչով:

Էլգիրքը հագեցած է USB-C port-ով, մատնադրոշմային սքաներով, Wi-Fi-ի երկկողմանի ադապտերով, բարձրախոսով և երկու միկրոֆոնով: Max3-ի ամենակարևոր ձեռքբերումը HDMI port-ն է , ինչը թույլ է տալիս օգտագործել պլանշետը իբրև լրացուցիչ մոնիտոր:

Onyx Boox Max3-ի միակ մինուսը, հավանաբար, արժեքն է. այն կազմում է 860 դոլար: