Apple-ը ներկայացրեց նոր iPhone-ները

Apple-ը ներկայացրեց նոր iPhone-ները

Apple ընկերությունը իր ամենամյա շնորհանդեսի ընթացքում ներկայացրեց նոր iPhone-ների շարքը: Շնորհանդեսը վարում էր Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուկը:

Ներկայացվեցին iPhone 11-ը, iPhone 11Pro և Pro Max սմարթֆոնները: Մեծ հաշվով դրանք iPhone XR, XS և XS Max մոդելների <ժառանգորդներն> են՝ կատարելագործված տեսախցիկով, մեկ հպումով մինչև 9 կադր լուսանկարելու առանձնահատկությամբ(Deep Fusion) և առանձին գիշերային նկարահանման ռեժիմի առկայությամբ:

3 iPhone-ների վաճառքը նախատեսված է իրականացնել միաժամանակ, սեպտեմբերի 20-ին: Նրանցից ամենամատչելին Pro 11-ի արժեքն է՝ 60000ռուբլի, ամենաթանկը` Pro Max-ը կարժենա մինչև 132000 ռուբլի: Շուկայում կշարունակի մնալ iPhone XR-ը, որի արժեքը կսկսվի արդեն 50000ռուբլուց: