Apple-ը ցուցադրել է բարելավված iPad 2019-ը

Իր ամենամյա շնորհանդեսի ընթացքում Apple-ը ներկայացրել է iPad 7 սերնդի թարմացված տարբերակը: Պլանշետը համալրվել է Retina 10,2 դյույմանոց էկրանով: Բացի այդ, այն ստացել է նոր օպերացիոն համակարգ iPadOS: Պլանշետի կազմի մեջ կներառվի Apple Pancil ստիլուսը:

Պլանշետի կորպուսը ալյումինային է, օգտատերերին հնարավորություն է տրված պլանշետին ստեղնաշար միացնել:

Օպերացիոն նոր համակարգի շնորհիվ Apple-ը պլանշետը դարձրել է առավել բազմազան:Օրինակ, ի հայտ են եկել բաց ծրագրերը միացնելու նոր հնարքներ:

Միևնույն ժամանակ ներմուծվել են շատ նոր ծրագրեր, օրինակ՝ տեսանյութ և լուսանկար խմբագրելու ծրագիրը:Պլանշետը վաճառքի կհանվի սեպտեմբերի 30-ից սկսած՝ 299 դոլարով: