Motorola-ն մտադիր չէ լքել բջջային թանկարժեք սարքավորումների շուկան. թողարկման է պատրաստվում նոր մոդել

Motorola-ն  մտադիր չէ լքել  բջջային թանկարժեք սարքավորումների շուկան. թողարկման է պատրաստվում նոր մոդել

Motorola-ի մասնագետները թողարկման են պատրաստում թանկարժեք սմարթֆոնի մի մոդել,որը կունենա գերարագ ինտերնետի 5G աջակցություն: Առայժմ այլ մանրամասներ հայտնի չեն, բայց նշենք, որ ընկերությունն իր վերջին մոդելը՝ Moto Z3-ը, ներկայացրել էր անցյալ տարվա օգոստոսին, և մինչ օրս մեկ այլ մոդելի մասին խոսք չկար:Ընկերությունը, սակայն, մտադիր չէ լքել թանկարժեք բջջային սարքավորումների շուկան:

Ենթադրվում է, որ նոր մոդելը կներկայացվի հաջորդ տարի՝ 2020թ.-ին:Մի քանի աղբյուրներից հայտնում են, որ սմարթֆոնի արժեքը կտատանվի 750-900 դոլարի սահմաններում:


Թեգեր: 5G smartphone, Motorola