Երևանում կայանալիք ՏՏ 23-րդ համաժողովին կմասնակցի Քիմ Քարդաշյան Վեսթը

Երևանում կայանալիք ՏՏ 23-րդ համաժողովին կմասնակցի Քիմ Քարդաշյան Վեսթը

«WCIT 2019»-ի շրջանակներում Հայաստան կժամանի նաև Քիմ Քարդաշյան Վեսթը: ՏՏ 23-րդ համաժողովին համաշխարհային աստղը հանդես կգա որպես հատուկ հիմնական զեկուցող:

Քիմ Քարդաշյանը հանդես կգա «Գաղափարների շուկա» լիագումար նիստում, որտեղ կքննարկվի, թե ապակենտրոնացված տեխնոլոգիաները որքանով են նպաստել ժամանցի, մեդիայի եւ լրագրության աշխարհների ժողովրդայնացմանը եւ թե որքանով են հեղափոխել արվեստի, տեղեկատվության տարածման մեր մեթոդները՝ նոր աստղեր պատրաստելու ճանապարհին:

Այս տարի համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք եւ վտանգ»։ Համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի եւ բարեկեցության, ապահովության եւ անվտանգության, ժողովրդավարության եւ մարդասիրության վրա։

Թեգեր: kim kardashian, WCIT 2019