ՏՀՏ ոլորտի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն այս տարի տեղի կունենա Երեւանում

ՏՀՏ ոլորտի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն այս տարի տեղի կունենա Երեւանում

WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երեւանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո եւ աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին ընդառաջ կազմակերպիչներն առաջին հավաքն են անցկացրել «WCIT 2019»-ի 220 կամավորների հետ։

Նրանք ընտրվել են թեժ մրցակցության արդյունքում՝ 400 հավակնորդներից։ Ընտրված կամավորները տիրապետում են առնվազն 3 լեզվի, այդ թվում՝ անգլերեն ու հայերեն, ընդգրկուն գիտելիքներ ունեն ՏՏ ոլորտի, Հայաստանի եւ երկրում տեղի ունենալիք համաշխարհային համաժողովի մասին։

Երեւանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։