Apple-ը գաղտնի հաղորդագրություն է թողել նոր պրոդուկտների շնորհանդեսի տեսահոլովակում

Apple-ը գաղտնի հաղորդագրություն է թողել նոր արտադրանքների շնորհանդեսի տեսանյութի մեջ: Հաղորդագրությանը ուշադրություն է դարձրել Gcarsk-ի օգտատերը Reddit-ում ։ Նա հրապարակել է սքրինշոթը,որտեղ երևում է՝ ինչ է հայտնվում էկրանին շատ կարճ ժամանակային կտրվածքով 01:23:

Սխալմունքի “09102019” կոդը թույլ է տվել ենթադրել, որ ընկերությունը հղում է կատարում սեպտեմբերի 10-ին, երբ րնթանում էր շնորհանդեսը: Այդ իսկ ուղերձում ասվում էր, թե «վատ չէր լինի այդ պահին թաքցնել “Զատկի ձուն” Apple-ի երկրպագուների համար»:

Հաղորդագրությունը վերծանելու համար անհրաժեշտություն է ծագել ascii ֆորմատ փոխանցել զրոներն ու միավորները: Արդյունքում ստացվել է հետևյալ պատկերը.
“Եվ այսպես, դուք ժամանակ գտաք վերծանելու՞ սա: Մենք ձեզ սիրում ենք”: