Այսօր «Յանդեքս»-ի համահիմնադիր Իլյա Սեգալովիչը կդառնար 55 տարեկան

Այսօր «Յանդեքս»-ի համահիմնադիր Իլյա Սեգալովիչը կդառնար 55 տարեկան

Սեպտեմբերի 13-ին «Յանդեքս»-ի համահիմնադիր Իլյա Սեգալովիչը կդառնար 55 տարեկան ։ Տաղանդաշատ ծրագրավորողն ու հասարակական գործիչը մահացավ 48 տարեկանում ծանր հիվանդության պատճառով:

Իլյա Սեգալովիչը ծանոթացել էր Արկադի Վոլոժի՝«Յանդեքս»-ի ներկա գործադիր տնօրենի հետ դեռևս դպրոցական տարիներին, Ալմա Աթայում: Ընկերների ուղիները բաժանվեցին, որպեսզի ապագայում նորից խաչվեն:1991թ.-ին Սեգալովիչն ընդունեց Վոլոժի աշխատանքային հրավերը: Վերջինիս ընկերությունը որոնողական համակարգերի գործարկմամբ էր զբաղվում:

2 տարի անց հայտնվեց «Յանդեքս»-ը՝ Սեգալովիչը հենց այդպես անվանեց հերթական որոնողական համակարգը:«Յանդեքս»-ն այն ձևով, որին մենք ենք ծանոթ, թողարկվեց 1997թ.-ին: Արդեն 2002թ.-ին «Յանդեքս»-ը ռուսական առաջին ինտերնետային ընկերությունն էր, որ կարողանում էր գոյատևել սեփական միջոցներով: Իլյա Սեգալովիչը ծավալել է նաև հասարակական գործունեություն: Որքան էլ տարօրինակ հնչի, նա նաև ծաղրածու էր աշխատում, փորձում ծիծաղ պարգևել որբ երեխաներին եւ գիշերօթիկ հաստատությունների սաներին: Ամուսնացած էր եւ հինգ երեխաների հայր: