ԻՆքնաթիռը կտրուկ վայրէջք է կատարել թափված սուրճի պատճառով

ԻՆքնաթիռը կտրուկ վայրէջք է կատարել թափված սուրճի պատճառով

Մարդատար ինքնաթիռի օդաչուն Իռլանդիայի օդանավակայանում վայրէջք է կատարել ինքնաթիռում թափված սուրճի պատճառով ։ Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը ։

Գերմանական Condor ավիաընկերության Airbus 330 ինքնաթիռը գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքից ուղևորվելիս է եղել մեքսիկական Կանկուն քաղաք ։  Ինքնաթիռի հրամանատարն առջևի վահանակի վրա անզգուշաբար սուրճ է թափել , ինչի հետևանքով կայծ է բռնկվել, ծուխ բարձրացել, իսկ օդաչուների կապը դիսպետչերների հետ դժվարացել է:

Հետագայում պարզվել է, որ սուրճի բաժակը օդաչուն դրել է սեղանի վրա, մինչդեռ պետք է օգտվեր բաժակը պահող ամրակներից: Պարզվում է՝ այս տարբերակն այնքան էլ հարմար չէ, ուստի օդաչուներին խորհուրդ են տվել սուրճը ըմպել բաժակների կափարիչներով: Նրանք գտել են, որ այս դեպքում գոնե սուրճը թափելու դեպքում շատ փոքր չափաքանակ կթափվի:

Թեգեր: airlines, aviation