Google Earth-ը օգնել է գտնել 22 տարի առաջ անհայտացած մարդու մնացորդները

Google Earth-ը օգնել է գտնել 22 տարի առաջ անհայտացած մարդու մնացորդները

Ավելի քան երկու տասնամյակ ընտանիքը չէր կարողանում գտնել ամերիկացի Ուիլյամ Մոլդտին: Վերջապես տղամարդու մնացորդները հայտնաբերվել են Google Earth ծառայության օգնությամբ, որտեղ տեղ է գտել երկրի ամբողջ մակերեւույթի արբանյակային պատկերը:

Մոլդտը 40 տարեկան էր, երբ անհետացավ: Նույն օրը երեկոյան նա բարից զանգահարել էր իր սիրած աղջկան, ասել , որ շուտով տանը կլինի և …անհետացել: 22 տարի ոչինչ հայտնի չէր նրա մասին:

Մեքենան, որի մեջ գտնվել են Մոլդտի մնացորդները, առաջինը նկատել է նույն քաղաքի նախկին մի բնակիչ:Նա Google Earth-ում իր համար ինչ-որ բան է փնտրելիս եղել, երբ լճակի մեջ մեքենա է նկատել ոչ հեռու այն տեղից, որտեղ անհետացել էր Մոլդտը: Նրա ինֆորմացիայի հիման վրա անօդաչու թռչող սարքի միջոցով հաստատվել է վարկածը: Լճակի մեջ հայտնված մեքենայի մեջ մարդու մնացորդներ էին, որոնք հետագայում նույնականացվեցին Ուիլյամ Մոլդտի հետ:Այս մասին հաղորդում է Рамблер-ը:

Թեգեր: Google Earth