ՏՏ համաշխարհային համաժողովին կմասնակցեն նաև հայ անվանի գիտնականներ

ՏՏ համաշխարհային համաժողովին կմասնակցեն նաև հայ անվանի գիտնականներ

Հոկտեմբերին կայանալիք համաշխարհային տեխնոֆորումի շրջանակներում Հայաստան կժամանեն հյուրեր շուրջ 70 երկրներից, նրանց թիվը կհասնի 2500-ի: ՏՏ համաժողովի աշխատանքները կհամակարգի Reddit-ի գործադիր տնօրեն, հայ-ամերիկյան ինտերնետ գործարար Ալեքսիս Օհանյանը: Համաժողովին իրենց մասնակցությունը կբերեն նաև հայազգի անվանի շատ գիտնականներ: Նրանց թվում է հայ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը:

Առաջին անգամ ինտերնետ հավաքը կազմակերպվել է 1978թ.-ին Իսպանիայում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի կողմից(WITSA): Ավելի քան 80 երկիր և կազմակերպություն, որոնք ներառված են դաշինքի մեջ, ծածկում են տեխնո շուկայի ավելի քան 80%-ը:

WCIT 2019 ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովը տեղի կունենա Երեւանում, հոկտեմբերի 6-9-ին։ Այս տարի WCIT ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք եւ վտանգ»։ Համաժողովից մեծ են ակնկալիքները:

Թեգեր: Erevan, WCIT 2019