iPhone 11 Pro Max-ի գներով ՌԴ-ն աշխարհում առաջատար է

iPhone 11 Pro Max-ի գներով ՌԴ-ն աշխարհում առաջատար է

ՌԴ-ում iPhone 11 Pro Max-ը 600 դոլարով ավելի թանկ է, քան ԱՄՆ-ում: Ամբողջ աշխարհում Apple-ի նոր սմարթֆոնների գները համեմատել են PhoneArena-ի լրագրողները: Արդյունքների համաձայն, Ռուսաստանն ընդգրկվել է այն երկրների եռյակում, որտեղ հանրաճանաչ գաջեթներն ամենաթանկն են: Այսպես, ՌԴ-ում iPhone 11-ի (64 Գբ) գինը կազմում է 933 դոլար: Նորվեգիայում այն ամենաթանկն է ՝ 947 $, իսկ ամենաէժանը Ճապոնիայում է՝ 692 $:

Ինչ վերաբերում է iPhone 11Pro Max-ի տարբերակին (512 ԳԲ),ապա թանկությամբ ՌԴ-ն միանշանակ առաջատար է՝ սմարթֆոնի գինն այստեղ 2053$ է: Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ում այն կարելի է ձեռք բերել 1449$-ով՝ ավելի քան 600$ մատչելի գնով: