SIM-քարտերի խոցելիությունը թույլ է տալիս կոտրել միլիարդավոր սմարթֆոններ

SIM-քարտերի խոցելիությունը թույլ է տալիս կոտրել միլիարդավոր սմարթֆոններ

Կիբեռանվտանգության փորձագետները SIM-քարտերում խոցելիություն են հայտնաբերել, որը թույլ է տալիս կոտրել ավելի քան մեկ միլիարդ սմարթֆոն:Այդ կերպ չարամիտները կարողանում են «որսալ» զանգերն ու հաղորդագրությունները, ինչպես նաև իմանալ օգտատերերի գտնվելու վայրը:

Խնդիրը հայտնաբերել են AdaptiveMobile Security ընկերության հետազոտողները: Ըստ նրանց հաղորդած տվյալների, SIM-քարտերի խոցելությունից օգտվում է արդեն մի մասնավոր ընկերություն, որը համագործակցում է իշխանությունների հետ՝ օգտատերերին հետևելու համար: Չի նշվում, սակայն, թե ինչ ընկերություն է դա:

Փորձագետները պարզաբանում են, որ խոցելիությունը SIM-քարտերին ներկառուցված [email protected] Browser (SIMalliance Toolbox Browser) տեխնոլոգիայի հետ է կապված, և հարվածի տակ կարող է հայտնվել ցանկացած մոդելի հեռախոս:Տիրապետելով [email protected] Browser-ին՝ կարելի է բացել հեռախոսի բրաուզերը և նրա միջոցով ներբեռնել վնասաբեր ծրագիրը: