Լուսանկարչական սարքերն անցյալ են դառնում

Լուսանկարչական սարքերն անցյալ են դառնում

Statistics Data Facts-ը Instagram-ի իր էջում հրապարակել է սմարթֆոնների ազդեցության գրաֆիկը: Նույնիսկ ցածր որակի ներկառուցված տեսախցիկով գաջեթների ի հայտ գալը զգալիորեն փոխել է թվային ֆոտոխցիկների շուկայի պատկերը:Գրաֆիկն ընդգրկում է 1951-2019թթ. ընկած ժամանակահատվածը։ Գրեթե մինչև 2000-ականների վերջը ֆոտոխցիկների համաշխարհային վաճառքները կայուն աճ են ունեցել։ Առաջին մասսայական թվային ֆոտոխցկների ի հայտ գալով՝ այս շուկան 10-ը տարվա ընթացքում մեծ աճ է արձանագրել՝ վաճառքի տարեկան ծավալները 40մլն-ից հասցնելով 120մլն-ի:

Սմարթֆոնների վաճառքի վիճակագրությունը հաշվարկվում է 2009թ-ից սկսած, երբ ասպարեզ եկավ iPhone 3G-ն: Ընդ որում, բջջային գաջեթների ինդուստրիան հենց սկզբից մեծ թափ հավաքեց և նվազագույնը 10-ը տարվա ընթացքում վաճառքի ծավալները հասցրեց 1,5մլրդ-ի:

Սմարթֆոնների ինտենսիվ զարգացմանը զուգահեռ՝ կտրուկ անկում է արձանագրել թվային ֆոտոխցիկների շուկան: Ամենայն հավանականությամբ օգտատերերը նախընտրում են կիրառել անմիջապես ձեռքի տակ գտնվող սարքերը: Ակնկալվում է, որ 2019թ-ի 4-րդ եռամսյակի դրությամբ վաճառված կլինի ընդամենը 15մլն թվային ֆոտոխցիկ:

Թեգեր: photocamera, statistics