Ճապոնական Sony ընկերությունը սպառողներին է ներկայացրել աշխարհի խոշորագույն էկրանը

Sony Crystal Cinema-ն ունի գրեթե 2000սմ երկարություն և 500սմ լայնություն:

16K լուծաչափով էկրանը առաջին անգամ ներկայացվել է NAB ցուցահանդեսի շրջանակներում և ի սկզբանե նախատեսված էր կինոթատրոնների համար: Այժմ, սակայն, Sony-ն հայտարարել է, որ այն հասանելի կլինի նաև սպառողներին:

Sony-ի Crystal Cinema-ն աշխատում է OLED տեխնոլոգիայով:Այն կարելի է պատվիրել տարբեր չափերով: 4K լուծաչափով էկրանը կարժենա 720000դոլար, իսկ ամենամեծ էկրանը( 16K) հնարավոր կլինի ձեռք բերել շուրջ 6 մլն դոլարով: