iPhone 11Pro Max. նոր ֆլագմանի արտաքին փաթեթավորումը

iPhone 11Pro Max. նոր  ֆլագմանի արտաքին փաթեթավորումը

Նոր iPhone 11-ի եւ 11 Pro-ի վաճառքը կսկսվի միայն սեպտեմբերի 20-ին: Սակայն վիետնամական Gunk կայքն արդեն կիսվել է Apple-ի ամենամեծ սմարթֆոնի ՝ 11 Pro Max-ի արտաքին փաթեթավորման լուսանկարներով ։

iPhone-ի տուփը սեւ գույնի է, իսկ դիմերեսին պատկերված է iPhone Pro Max-ը՝ իր նոր եռակի տեսախցիկով:Տուփի ներսում սմարթֆոնն է, EarPods ականջակալները՝ Lightning միակցիչով, USB-C- Lightning մալուխը եւ սնուցման նոր բլոկը՝ 18 վատտ:

iPhone 11 Pro Max-ի հետ կապված անակնկալներ չկան, նրա լուսանկարներն արդեն եղել են ինտերնետում: Փոխարենը վիետնամցիները համեմատություն են անցկացրել այլ սմարթֆոնների հետ, մասնավորապես իր նախորդի՝ iPhone XS Max-ի եւ մրցակցի՝ Galaxy Note 10-ի հետ:

XS Max-ի համեմատ նոր սմարթֆոնը 0,4 մմ-ով ավելի հաստ է դարձել , ինչի հաշվին հաջողվել է 5 ժամով երկարացնել մարտկոցի օգտագործման տևողությունը: Ուրիշ ոչնչով նորը չի տարբերվում հին մոդելից, եթե հաշվի չառնենք եռապատկված տեսախցիկը: Դիզայներական այս վերջին որոշումը հենց սկզբից անլուրջ է ընկալվել և ծիծաղ հարուցել:

Թեգեր: Apple, IPhone 11ProMax