Լրատվամիջոցները բարձրաձայնել են WhatsApp-ում առաջացած խնդրի մասին

The Hacker News  պորտալը հայտնել է, որ WhatsApp-ի մեսսենջերում սխալ է տեղի ունենում, երբ փորձ է արվում ջնջել ուղարկված նկարները: Ըստ տեղեկատվության աղբյուրի, եթե օգտատիրոջ մոտ տեղադրված են հավելվածի հիմնական կարգավորումները, ապա «բոլորի մոտ ջնջել» ֆունկցիան նորմալ չի գործում : Այդ դեպքում ուղարկված բոլոր լուսանկարները պահվում են հեռախոսի հիշողության մեջ, և ջնջելու դեպքում հաղորդագրությունը վերացվում է նամակագրության պատմությունից, սակայն ֆայլը պահպանվում է սարքավորման մեդիա կենտրոնում:

Ի դեպ, այս խնդիրը բնորոշ է միայն iOS օպերացիոն համակարգով գործարկվող սարքերին , իսկ Android-ով աշխատող սմարթֆոնների դեպքում ամեն ինչ նորմալ է, հաղորդում է պարբերականը:

Հաղորդվում է նաև, որ WhatsApp-ը չի ընդունել իր սխալը և պատճառաբանել է, որ «բոլորի մոտ ջնջել» գործառույթի հիմնական խնդիրը առաջին հերթին ծրագրից տեքստային հաղորդագրություններ ջնջելու հնարավորությունն է, եւ ոչ մի կերպ այն չի վերաբերում մեդիաֆայլերին: