WhatsApp-ը ավելացնում է նոր ֆունկցիա, որը գաղտնի կպահի անձնական ինֆորմացիայի մի մասը

WhatsApp-ը ավելացնում է նոր ֆունկցիա, որը գաղտնի կպահի անձնական ինֆորմացիայի մի մասը

Նախկինում WhatsApp-ի օգտատերերը կարողանում էին «լուռ» թարմացնել իրենց ստատուսը , սակայն այդ ինֆորմացիան միևնույն է՝ արտացոլվում էր պրոֆիլի համապատասխան էջում: Առաջիկայում արդեն հնարավորություն կլինի լիովին քողարկել ստատուսի փոփոխությունները: Դրանք այլևս չեն արտացոլվի և կպահպանվեն «աչքից հեռու» առանձին բաժնում:

Ներկայում WhatsApp-ի նոր կարգավորումները փորձարկվում են Android օպերացիոն համակարգի վրա, իսկ առաջիկայում արդեն այն հասանելի կլինի մեսսենջերի բոլոր օգտատերերի համար:

Թեգեր: Android, WhatsApp