Աշխարհի 4 երկրներում արգելվել է էլեկտրոնային ծխախոտների վաճառքը

Աշխարհի 4 երկրներում արգելվել է էլեկտրոնային ծխախոտների վաճառքը

Վեյփինգի տարածումը մեծ չափեր է ընդունում: ԱՄՆ-ում թոքերի անհայտ հիվանդությունից մահացել է մեկ մարդ, դրան հաջորդել է ևս 6 նմանատիպ դեպք՝ մահվան ելքով:Պատճառները պարզ չեն, բայց կա մի հանգամանք` նրանք բոլորն էլ էլեկտրոնային ծխախոտի մոլի սիրահար են եղել:

Թեպետ էլեկտրոնային ծխախոտի՝ օրգանիզմին հասցված վնասն ավելի քիչ է համարվում, քան սովորական ծխախոտի ծուխն է, սակայն վերջնական պարզ չէ՝ ինչ հետք է թողնում այն օրգանիզմի վրա: Այդ է պատճառը, որ ԱՄՆ-ի և այլ երկրների իշխանությունները որոշել են պայքարել այդ սովորույթի դեմ: Եվ այսպես՝

Միչիգանի նահանգն առաջինն էր, որ սեպտեմբերի սկզբին արգելեց էլեկտրոնային ծխախոտների կիրառումը: Այս շաբաթ նմատիպ արգելք դրվեց նաև Նյու-Յորքում:

Սինգապուրի իշխանությունները նույնպես ամբողջապես արգելել են երկրի սահմաններում էլեկտրոնային ծխախոտի կիրառումը: Ճապոնիայում կարելի է օգտվել ծխախոտի մի քանի տեսակներից, բայց նրանց համար հեղուկ գնել՝ չի կարելի:

Վերջերս այդ երկրներին է միացել նաև Հնդկաստանը: Իրավախախտներին սպառնում է բանտը և տուգանք մինչև $1400-ի չափով: Սխալը կրկնելու դեպքում պատիժը կխստացվի՝ հասնելով մինչև 3 տարի ազատազրկման և տուգանքի՝ մինչև $7500-ի չափով: