OnePlus-ը կներկայանա «խելացի» հեռուստացույցներով

OnePlus-ը կներկայանա «խելացի» հեռուստացույցներով

OnePlus ընկերությունը սեպտեմբերի վերջին պատրաստվում է թողարկել երկու “խելացի” հեռուստացույց՝ OnePlus TV Q1 եւ One Plus TV Q1 Pro: Այս նորույթները գործում են Android TV-ի կառավարմամբ ՝ OxygenOS-ի հատուկ տարբերակով: Այս մասին հայտնում է 247 techie պարբերականը:

Երկու մոդելներն էլ ստացել են 55 դյույմանոց էկրան՝ 4K թույլտվությամբ և HDR 10 աջակցությամբ: Հեռուստացույցներն ունեն 100Հց էկրանի հաճախականություն, տեղադրված է Mali G-սերիայի գրաֆիկական քառաչափ պրոցեսոր։ Օգտատերերին հասանելի կլինի 2,5 ԳԲ օպերատիվ և 16ԳԲ ներկառուցված հիշողություն:

One Plus TV-ի մոտավոր գինը կհասնի շուրջ $900-ի, պաշտոնական շնորհանդեսը կկայանա Հնդկաստանում, սեպտեմբերի 26-ին: նույն օրը ընկերությունը կներկաացնի նաև OnePlus 7T սմարթֆոնը:

Բաժիններ: Smart TV, Tech, Աշխարհ
Թեգեր: OnePlus TV, Smart TV