Lamborghini Gallardo-ի «ամենագնաց»-ը ժամում զարգացնում է 309կմ արագություն (լուսանկարներ)

Lamborghini Gallardo-ի «ամենագնաց»ը համալրել է բացառիկ ավտոմեքենաների վաճառքով զբաղվող հոլանդական գործակալության ցանկը: Մեքենան վաճառվում է 115 000 եվրոյով:

Lamborghini Gallardo Offroad մոդելը կառուցվել է 2004 թվականի արտադրության սուպերքարի հիման վրա: Այն համալրված է 5.0 լիտր աշխատանքային ծավալով V10 շարժիչով, որը 500 ձիաուժ հզորություն է զարգացնում և աշխատում է E-Gear վեցաստիճան «ռոբոտացված» փոխանցման տուփի հետ:

Սուպերքարի բազային տարբերակը 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 4.2 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 309 կմ/ժամ: