Lamborghini-ն ներկայացրել է իր առաջին հիբրիդային Sian մոդելը(լուսանկարներ)

Lamborghini-ն ներկայացրել է իր առաջին  հիբրիդային Sian մոդելը(լուսանկարներ)

Իտալական ընկերության առաջին սերիական սուպերքարը կներկայացվի 63 ցուցանմուշով, որոնք բոլորն արդեն վաճառվել են:

Մեքենայի անվանումը բոլոնյան բարբառից թարգմանաբար նշանակում է <առկայծում> կամ < կայծակ>: Սրանով մասնագետները ցանկացել են ընդգծել, որ մեքենայի մեջ տեղակայված է հիբրիդային ուժային համակարգ:

Հաղորդվում է, որ Lamborghini Sian կուպեն թողարկվելու է 63 օրինակից, որոնք բոլորն արդեն իսկ գնված են:Սպորտքարի սրահը կլինի կաշվեպատ՝ Poltrona Frau  և կլրացվի 3D տպագրության էլեմենտներով:

Այս նորույթը կապահովվի 6,5 լիտրանոց ատմոսֆերային V12 շարժիչով , որը կզարգացնի 785 ձիաուժ հզորություն, էլեկտրաշարժիչը կզզարգացնի մինչև 34 ձիաուժ: Lamborghini Sian-ը ժամում մինչև 100կմ արագություն է զարգացնում 2,8 վայրկյանում, առավելագույն արագության դեպքում՝ ավելի քան 350 կմ/ ժամ:

Թեգեր: Lamborghini, superCar