Երևանի պոլիկլինիկաներում ներդրվել է հերթագրման էլեկտրոնային համակարգ

Երևանի պոլիկլինիկաներում ներդրվել է հերթագրման էլեկտրոնային համակարգ

Էլեկտրոնային համակարգը գործում է Երևանի 13 պոլիկլինիկաներում: Ծրագիրն իրականացվում է «Արմեդ» Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի հետ, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին տնից,  աշխատավայրից կամ հարմար այլ վայրից հեռախոսազանգի միջոցով հերթագրվել տարածքային թերապևտի մոտ:

Հերթագրման համար առանձնացվել են հատուկ հեռախոսահամարներ, որոնք փակցված են բոլոր պոլիկլինիկաներում: Հերթագրումները կատարվում են աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-ից մինչ 17:00-ն:

Քաղաքապետարանից հայտնել են , որ աշխատանքներ են տարվում մինչեւ տարեվերջ ծրագիրը քաղաքի բոլոր 24 պոլիկլինիկաներում հասանելի դարձնելու ուղղությամբ:

Թեգեր: health and tech, yerevan