Համակարգչին «սովորեցրել են» կանխատեսել երկրաշարժը

Համակարգչին «սովորեցրել են» կանխատեսել երկրաշարժը

ԱՄՆ-ի հետազոտողները սովորել են համակարգչային ալգորիթմների օգնությամբ կանխատեսել երկրաշարժերը ։ Վերահաս վտանգը կանխորոշելու համար նրանք կիրառել են մեքենայական ուսուցման նրբությունները:Սկզբում գիտնականներն ալգորիթմը փորձարկել են լաբորատոր պայմաններում, այնուհետեւ նրա ճշգրտությունը ստուգել են Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արեւմտյան մասում տեղի ունեցած իրական երկրաշարժերի ֆոնի վրա:

Հետազոտության հեղինակները պնդում են, որ ալգորիթմը կարող է մի քանի օրվա ընթացքում կանխատեսել ցնցումների սկիզբը:

«Ես կարծում եմ, որ սա առաջին իրադարձությունն է, որի մասին կարելի է ասել, որ մենք իսկապես առաջընթացի ենք հասնում երկրաշարժերի կանխատեսման հարցում», — մեկնաբանել է սեյսմոլոգներից մեկը:

Թեգեր: earthquake, inovation